«Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետեւանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, եւ շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախ, ապօրինի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներ եւ քաղաքացիներ թշնամու բանտերում, ապագայի հույս փնտրող, իրենց հանապազօրյա հացի համար պայքարող ու հայրենիքի կարոտով ապրող արցախցիներ:
Գրեթե ամեն օր տեղահանված արցախցիները Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվում, փորձում են իրենց սննդի, կեցության կամ այլ տարրական հարցեր լուծել եւ ապագայի համար երաշխիքներ ստանալ: Հայաստանի իշխանությունները, սակայն, Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները, Արցախի իշխանություններին ճնշումների միջոցով չեզոքացնում են, իսկ տեղահանված արցախցիներին ստիպում են մոռանալ ինքնությունը եւ ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե ցանկանում են գոյատեւել այստեղ:
Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը»:
Բաց մի թողեք
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. Լուսանկար
Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. Լուսանկար
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. Լուսանկար