Միացյալ Նահանգները չի աջակցում Իսրայելի հարձակողական գործողություններին՝ լինի դա Լիբանանում, թե Իսրայելում:
Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք չենք աջակցում հարձակողական գործողություններին՝ անկախ նրանից՝ խոսքը հյուսիսային շրջանների, թե Գազայի մասին է»,- ասել է Սինգհը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել Իսրայելի պաշտպանությունը, սակայն մտադիր չէ մասնակցել նրա հարձակողական գործողություններին կամ ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի բնակավայրերին։
Մի շարք իսրայելական լրատվամիջոցներ հայտարարել են «լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին»։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․