Եվրամիությունը սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմը՝ երկրում ժողովրդավարության անկման պատճառով։ Այս մասին Politico-ին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը։
Աղբյուրը նշել է, որ Բրյուսելը քննարկում է «բոլոր տարբերակները՝ ներառյալ վիզայի ազատականացման հնարավոր ժամանակավոր չեղարկումը»։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է որոշակի պահանջներ կատարեն ԵՄ-ին հետագա ինտեգրման համար, որոնց թվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը և պայքարը խտրականության դեմ։
«Անհրաժեշտ գնահատականը կտրվի իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, որը վտանգ կներկայացնի Շենգենյան գոտու ներքին անվտանգության համար, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում»,- ընդգծել է նա։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․