Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր եւ ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:
Հրապարակ թերթը գրել է․ Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ առաջ նորոգումն ավարտվել է, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի տեղափոխվել:
Տեղեկացանք, որ փոշմանել են` չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ եւ այդ տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ է արել: Այժմ 843,83 քմ մակերեսով տարածքի վարձակալության համար նոր մրցույթ է հայտարարվել՝ Պետգույքի վարչության կողմից: Տարածքը կտրամադրվի 10 տարի ժամկետով, ամսական նվազագույն վարձավճարը սահմանված է 10,3 մլն դրամ: Պատճառը մենք չկարողացանք պարզել: Հավանաբար ՔՊ-ում չեն ուզում խոշորացույցի տակ գտնվել, որ ամեն վայրկյան ընդդիմադիր ուժերը տեսնեն, թե ով մտավ, ով դուրս եկավ գրասենյակ։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ