Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Գորիսի ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրը՝ Սասուն Ղուլունցը ֆիզիկական բռնություն է կիրառել իր նկատմամբ։
Մասնավորապես, համայնքին վերաբերող հարցերի շուրջ վիճաբանել է, ու ընթացքում Սասուն Ղուլունցը բռունցքով մեկ անգամ հարվածել է ավագանու անդամի դեմքին՝ Մասիս Զեյնալյանին պատճառելով ֆիզիկական ցավ։ Մեր տեղեկություններով՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Գորիսի քննչական բաժին:
Հիշեցնենք, որ միջադեպի օրը Մասիս Զեյնալյանը Aravot.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցը եւ նրա եղբայր Սասունը համայնքում իրենց սանձարձակ են պահում եւ բնակիչներին պահում են վախի մթնոլորտում: Իսկ համայնքապետի եղբայրը Գորիս քաղաքում իրեն ծեծի է ենթարկել եւ հայհոյանքներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների հասցեին:






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև