Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Վայ վույ, ծառ է տապալվել… Նկարն էլ նայում եմ, ամբողջությամբ փտած բարդի, կեղևազուրկ, արմատավզիկից նեխած։ Բա հայտարարել էիք, որ Արաբկիր վարչականում ծառերի հաշվառումը 2023-ին ավարտել եք։
Փաստորեն, էս փտած ծառը ու նմանները թողած 2023-2024-ին կանաչ հացենի ու թեղի էիք հատում… Քաղաքում՝ ըստ վերջին հաշվառման, մոտ 1,7 մլն ծառ կա, վեց ամսում տապալվել է հարյուր ծառ, դա ո՞ր տոկոսն է կազմում։ Մի քանի օր առաջ Ազատության պողոտայից ուղիղ եթեր արեցի ու տասնյակ չոր և կիսաչոր վթարային բարդիների նկարներ տեղադրեցի, ինչո՞ւ մինչ օրս չեք հատել։ Գոնե գիտությունից մի խոսեք…»:


Բաց մի թողեք
Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»
Ինչպես է ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան