Մոսկվայի Տագանսկի դատարանըռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայային վճարել 90 հազար ռուբլի։
Ավելի վաղ փոփ-արքան MUZ-TV-ի եթերում երգչուհուն մուրացկան էր անվանել։
«Մասամբ բավարարել հայցվորի պահանջները և մեղադրյալ Կիրկորովից գանձել բարոյական վնասի փոխհատուցում 90 հազար ռուբլու չափով»,- ասվում է դատարանի վճռում:
Բացի այդ, Կիրկորովը պարտավոր է հերքել Ուսպենսկայայի հասցեին ասված խոսքերը։
Նշենք՝ Ուսպենսկայան ինքը մեկ այլ գործով պարտավորված է Ֆիլիպ Կիրկորովն վճարել 280 հազար ռուբլի, որից 70 հազարը՝ բարոյական վնասի փոխհատուցում:
Այդ գործով անցյալ տարվա դեկտեմբերին Կիրկորովը պատվի ու արժանապատվության պաշտպանության հայց էր ներկայացրել։ Այնտեղ նա պահանջել է 10 միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում, քանի որ 2020 թվականին հարցազրույցներից մեկում Ուսպենսկայան Կիրկորովին անվանել է «կեղծարար»։ Դատարանը, սակայն, փոխհատուցման չափը նվազեցրել է մինչև 280 հազար ռուբլի։

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել