Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանի ճակատագիրը կորոշեն դիմադրության ուժերը՝ Հեզբոլլահի գլխավորությամբ, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմը կառավարող ահաբեկչական հանցախումբը դասեր չի քաղել Գազայում իր մեկ տարի շարունակվող հանցավոր պատերազմից և չի կարողացել հասկանալ, որ կանանց, երեխաների և քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունները չեն կարող ազդել դիմադրության կազմակերպության ամուր կառուցվածքի վրա և ոչնչացնել այն: Հիմա նույն հիմար քաղաքականությունը փորձում են իրականացնել Լիբանանում։
Սիոնիստ ոճրագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են լիբանանյան Հեզբոլլահի հզոր կառույցին զգալի վնաս պատճառելու համար։ Տարածաշրջանի ողջ դիմադրության ուժը Հեզբոլլահի կողմն է և աջակցում է նրան։ Այս շրջանի ճակատագիրը կորոշեն դիմադրության ուժերը՝ հպարտ Հեզբոլլահի գլխավորությամբ։ Լիբանանի ժողովուրդը չի մոռացել, որ ժամանակին բռնազավթիչ ռեժիմի զինվորականները Բեյրութը դրել էին իրենց կոշիկների տակ, Հեզբոլլահն էր, որ կտրեց նրանց ոտքերը և դարձրեց Լիբանանը թանկ ու հպարտ»,- ասված է հայտարարության մեջ։
Բաց մի թողեք
Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար
«Մենք կաջակցենք Ուկրաինային, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը Բելառուսն է լինելու». Լուկաշենկո
Իսրայելի գրոհի դեպքում Իրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ. Փեզեշքիան