Սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում՝ Ուջանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան որը բարձված է եղել տուֆ քարով, գլխիվայր շրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ:
Այս պահին քաղաքացիները, վարորդն ու նրա համագյուղացիները քարերը հեռացնում են ճանապարհից:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել