Հոկտեմբերի 1-ին, ժամը 06:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ` Կ. Ա., ծնված 1998 թ.) ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի ետնամասը:
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
Բաց մի թողեք
Նոր մանրամասներ Երևանում խոշոր ու շղթայական վթարի մասին․ Լուսանկար
«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ ՔՊԿ անդամների․ Լուսանկար
Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ