Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը:
Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան:
Նշվում է, որ երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։
Դոբրինինը ճանաչված էր իր բազմաթիվ հանրահայտ երգերով, ինչպիսիք են «Прощай», «Синий туман», «На теплоходе музыка играет» և «Не сыпь мне соль на рану»։ Նրա երգերը կատարում էին այնպիսի նշանավոր երգիչներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լև Լեշչենկոն և ՎԻԱ «Սամոցվետները»։
Բաց մի թողեք
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար
Christmas Story կրկեսային շոուն Երևանում. փրկենք տոնը հեքիաթի հերոսների հետ միասին. Տեսանյութ, Լուսանկար
Ապրումների, հույզերի և վայելքի անմոռանալի երեկո. կայացել է «Ավետիս» լարային քառյակի համերգը. Լուսանկար, Տեսանյութ