Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը:
Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան:
Նշվում է, որ երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։
Դոբրինինը ճանաչված էր իր բազմաթիվ հանրահայտ երգերով, ինչպիսիք են «Прощай», «Синий туман», «На теплоходе музыка играет» և «Не сыпь мне соль на рану»։ Նրա երգերը կատարում էին այնպիսի նշանավոր երգիչներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լև Լեշչենկոն և ՎԻԱ «Սամոցվետները»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ