Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին