Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ բարեփոխումների ձախողման համար։
«Հրապարակը» գրում է․ Բանն այն է, որ չնայած թմբկահարվող բարեփոխումներին, երկրում հանցագործությունների, մասնավորապես՝ թմրանյութերի իրացման աննախադեպ աճ է նկատվում։
Այս նպատակով քննարկում են հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը, որին հրավիրելու են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Լսումների նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, սակայն ՔՊ պատգամավորները մարտական են տրամադրված եւ Անդրանիկ Քոչարյանից պահանջել են պարտադիր ապահովել երկու ղեկավարների ներկայությունը, որոնք համարվում են ոլորտի թիվ մեկ պատասխանատուները։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը