Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջով հետևել է Բագրատ Սրբազանի և Պետրոս Ղազարյանի՝ «Հ1»-ի ուղիղ եթերով հարցազրույցին:
Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքից հետո Սրբազանը քաղաքացիների հետ ոտքով գնաց «Հ1», կոչով դիմեց Հանրայինի ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն իր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները:
Պետրոս Ղազարյանն էլ ուղիղ եթերում էր։ Տաղավարից հայտարարեց, որ սպասում է սրբազանին կամ շարժման մեկ այլ ներկայացուցչի։ Բագրատ Սրբազանն ընդունեց առաջարկը: Ուղիղ եթերում դիմելով Փաշինյանին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ նա խորքում կառավարություն չէ, և որ «այս չարիքի իշխանությունը վերջ է գտնելու»։
Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ
Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ