Պայմանագրային զինվորականը արձակուրդ է գնացել ռազմաճակատից, որպեսզի տրանսանցում կատարի, քանի դեռ իշխանությունները դա չեն արգելել։ Մաքսին Պերովայի պատմությունը ներկայացրել են «Նովայա վկլադկա» և «Խոլոդ» պարբերականները։
Դաստիարակված լինելով ի բնե զինվորականների ընտանիքում՝ Նիժնի Տագիլից Մաքսիմ Պերովը որոշել է տրանսանցում կատարել Ուկրաինայի դեմ պատերազմում պայմանագրային ծառայության ընթացքում։ Պարբերականները, որոնք ներկայացնում են նրա պատմությունը, դա անվանում են «Ռուսաստանի վերջին տրանսանցումներից մեկը»:
2021 թվականին, կնոջից բաժանվելու ֆոնին, որը չէր աջակցում տրանսանցում կատարելու նրա մտադրությանը, Պերովը որոշել է բանակ գնալ՝ զինվորական ծառայության։ Բանակում նա կնքել է զինվորական պայմանագիր և արդյունքում դարձել Ուկրաինա ներխուժման մասնակից՝ բանակի «Ցենտր» խմբավորման կազմում։
Ավելի ուշ, իմանալով. որ Ռուսաստանում պատրաստվում են արգելել տրանսանցումները, Պերովը ռազմաճակատից մեկնել է արձակուրդ և փոխել փաստաթղթերը՝ դառնալով Մաքսին Պերովա։ Պետդուման մի քանի օր անց ընդունել է տրանսանցումները արգելող օրենք, գրում են պարբերականները։
«Ես լուսանկարներ եմ ուղարկում ընկերներիս, և նրանք բոլորը՝ լիբերալները, ցենտրիստները, նացիստները, վատնիկները, ուրախանում են և գրում «Գոյդա»,- պատմել է նա իր ծանոթների արձագանքի մասին։
Դրանից հետո զորամասում Մաքսին Պերովային նախ փորձել են մեղադրել փաստաթղթերը կեղծելու համար, իսկ ավելի ուշ հեռացրել են բանակից՝ ճանաչելով ծառայության համար ոչ պիտանի։
Պերովայի խոսքով՝ նույնիսկ ծառայության ընթացքում իր գենդերային ինքնության մասին իմացել են ընկերները, ծնողները և մի քանի ծառայակիցներ, որոնք «հանգիստ» են արձագանքել։ «Համենայնդեպս, մենք մարտական եղբայրություն ենք, և ես ինձ լավ եմ դրսևորել», – բացատրել է նա։
Անձամբ Պերովան իրեն հայրենասեր է անվանում և ասում, որ ինքը «առավելագույնս հոմոֆոբ է և տրանսֆոբ»։ Միևնույն ժամանակ նա իրեն բնութագրում է որպես «առավելագույն ընդունելի մարդ»։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում