04/12/2025

Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW

Indian Defence Research Wing պարբերականը գրել է, որ Հայաստանի զինված ուժերն ավարտել են Հնդկաստանից ներմուծված վեց ATAGS համակարգերի փորձարկումները։

Ըստ IDRW-ի հայկական բանակի աղբյուրների՝ հրետանային համակարգերն անցել են երկրի տարբեր վայրերում իրականացված բոլոր գործառնական փորձարկումները։

Նշվել է, որ ATAGS հրետանային համակարգերի խմբաքանակը հայկական կողմի պահանջով ծրագրավորվել է հայերենով։ Կատարվել են նաև որոշ փոփոխություններ, որպեսզի դրանք համապատասխանեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։

Նշվել է նաև, որ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը հնդկական «Kalyani Groups» արտադրողից։