«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է, իրականացնում է բացառապես լիցենզիայով իրեն վերապահված պարտականությունները:
Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ ընդգծելով. «Մեր կողմից բացակայում է որևէ քաղաքական շարժառիթ, մյուս կողմերից ես չեմ, որ պետք է ներկայացնեմ դիրքորոշում»:
Բայց տեսնո՞ւմ եք քաղաքական շարժառիթներ, թե ոչ՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Հարությունյանն ասաց՝ անկեղծ ասած, կան առիթներ քննարկելու, բայց որևէ դիրքորոշում չի ուզում ներկայացնել:
Ի՞նչ կասեք վերջին շրջանում գրանցված աղմկահարույց հոսանքազրկումների դեպքերի մասին: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը պատասխանելով հարցին, նշեց, որ բոլոր այդ դեպքերում ստեղծվել են մասնագիտական հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, որոնք վերլուծել են առաջացած իրավիճակն ու պատճառները:
«Բոլոր դեպքերում պատասխանը միանշանակ է՝ բոլոր հոսանքազրկումներն արդյունք էին յուրաքանչյուր նշված տնտեսվարող սուբյեկտի ներքին էլեկտրական ցանցերում առաջացած վթարային իրավիճակների: Ունենք շուրջ 8000 ենթակայան, որոնք պատկանում են այլ ընկերությունների, կազմակերպությունների, այդ թվում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու Աբովյանի մարզադաշտի ենթակայանները: Դրանց սպասարկման պատասխանատվությունն ամբողջությամբ վերապահված է սեփականատերերին, ՀԷՑ-ն այնտեղ որևէ գործառույթ չունի, մեր կամքից անկախ հանգամանքներում են բոլորը եղել:
Իհարկե, մեր կողմից արվել է առավելագույնը, որպեսզի կարողանանք ամեն ինչ անել, որ հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնենք, սակայն ես կոչ եմ անում բոլոր սեփականատերերին առավել ուշադիր զբաղվել իրենց էլեկտրանտեսությամբ՝ նման դեպքերից խուսափելու համար:
Պատասխանը միանշանակ է՝ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի այդ դեպքերի հետ: Մեր գործառույթն է մատակարարել էլեկտրաէներգիան մինչև իրենց ենթակայանները, իսկ վթարները եղել են դրանից հետո»,- ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին Աբովյանի մարզադաշտում անցկացվելիք Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի՝ Նոա-Ռուժոմբերոկ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում հոսանքն անջատվել էր:
Օպերային թատրոնը ևս դժգոհ է ՀԷՑ-ի աշխատանքից, քանի որ հոսանքն անընդհատ անջատվում է, ներկայացումները՝ կիսատ մնում, տեխնիկան՝ փչանում:
Առհասարակ, գրեթե չկան օրեր, երբ չեն լինում Երևանում ու մարզերում պլանային անջատումների վերաբերյալ հաղորդագրություններ: Սրան գումարվում են նաև ոչ պլանային և վթարային անջատումները:






Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․