12/12/2024

Որն է զանգվածային խափանումների պատճառը. Telegram-ի պարզաբանումը

Telegram մեսենջերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աննախադեպ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչով էլ պայմանավորված էին վերջին խափանումները։

Այս մասին հայտնում է հարթակի թիմը՝ նշելով, որ օգտատերերը կարող էին ժամանակավոր խնդիրներ ունենալ։ Սակայն այժմ դրանք լուծված են։

«Մեր տեխնիկական թիմի ջանքերի շնորհիվ Telegram-ը հասանելի էր մնացել երկրների մեծ մասում, և այժմ բոլոր խնդիրները լիովին լուծված են: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ` հոկտեմբերի 3–ին,Telegram-ի մի շարք օգտատերեր խափանումների էին բախվել մեսենջերի աշխատանքում։ Հիմնական բողոքը կապված էր հաղորդագրությունների երկար բեռնման հետ։