«Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Այսպիսով, սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր հրապարակել, որ Հայաստանի եւ հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Պարզվում է, որ այս կարեւոր փաստաթուղթը մի շարք խախտումներով եւ ոչ պատշաճ ընթացակարգով է գործադիրից հասել Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»:
Այսինքն՝ կառավարության կողմից ՍԴ ուղարկված փաստաթուղթը, որն այս դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգի մասին փաստաթուղթն էր, պետք է ստորագրված լիներ վարչապետի կամ տվյալ պահին նրան փոխարինողի կողմից։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ստորագրել, փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ուղարկվել ՍԴ, ընդ որում՝ բացակայում է ձեւը, նմուշը եւ համարը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը մինչ այս բոլոր պայմանագրերի մասով գրել է հատուկ կարծիք, որ ստորագրության բացակայության դեպքում դիմումները չպետք է քննվեն ՍԴ-ում: ՍԴ-ն չպետք է վարույթ ընդուներ, քանի որ փաստաթուղթը պատշաճ կերպով ստորագրված չի եղել:
«Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է՝ «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ ուղարկում է կողմերին»:
Պարզվում է, ՍԴ-ն, առանց պատշաճ ստորագրության ուղարկված փաստաթուղթը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը, ոչ միայն վարույթ է ընդունում, այլ մի բան էլ խայտառակ որոշում է կայացնում, թե իբր այն համապատասխանում է մայր օրենքին»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները