Կարին Տոնոյանը գրում է.
Դու գնացիր…. իսկ ես քեզ խոստացածս տունն եմ կառուցում…..
Դու ինձ մենակ թողեցիր քո երազած տան հետ ու…. ես էլի կառուցում եմ քո տունը…. իմ ձեռքերով քո նկարն եմ հավաքում ամբողջ պատին ու քո սիրած տուֆե սալիկները քրքրում են ձեռքերս…. ցավում են ափերս…. արցունքներս կաթում են փշոտված մատներիս ու ես ժպտում եմ ցավից….. ՑԱՎԸ…. քո վերջին նվերը ինձ….
Դու չկաս….. բայց ես կառուցում եմ քո տունն ու ամեն ինչ ընտրում քո ճաշակով…..
Շուտով կավարտեմ…. Մեն, ու դու տուն կգաս…. քո տունը….
Կներես, Մենս, որ ուշ…. շատ ուշ կատարեցի խոստումս…..ու կկատարեմ նաև վերջին խնդրանքդ- Սարդուրիս հողը սիրել սովորեցրու, Մայ….







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 5-ի աստղագուշակ․ Խուսափեք հեռավոր ապագայի վրա չափազանց շատ կենտրոնանալուց կամ հիշողությունների մեջ կորչելուց
Հունահայոց թեմի առաջնորդն աջակցություն է հայտնել Կաթողիկոսին. Լուսանկար
«Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. Լուսանկար