Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։ Այս մասին նա հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։
«Այն ամենը, ինչ նշված է «հաղթանակի ծրագրում», բացարձակապես իրական է մեր գործընկերների համար: Աշխարհում կա այս ռեսուրսը, հզորացման ռեսուրս, որը մեզ թույլ կտա առաջ շարժվել «խաղաղության բանաձևով»: Մեր խնդիրն է՝ երաշխավորել Ուկրաինային հուսալի խաղաղություն, երկարաժամկետ անվտանգություն, դա հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքների առևտրի, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է «խաղաղության բանաձևով»», – ասել է նա:






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․