2021 թվականի տեղական ընտրություններին ամենաշատ թվով ձայներ ստացած քաղաքական ուժը` «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, Ասլանյանի` բանտից ազատ արձակվելուց հետո հնարավորություն ուներ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ նախաձեռնել, բայց որեւէ քաղաքական քայլ չի նախաձեռնվել։
Մամիկոն Ասլանյանը «Հրապարակ»-ին ասաց՝ այս պահին նպատակահարմար չեն գտնում այդ թեմայով զբաղվել․ «Որեւէ քայլ չենք արել, նախ՝ որովհետեւ արգելանքները վերացված չեն, երկրորդն էլ՝ այս պահին նպատակահարմար չենք գտնում այդ թեմաներով առանձնապես զբաղվել։
Ասեմ, որ Վանաձորի ավագանու համայնքապետ ընտրելու ավագանու նիստի վրա դրված է արգելանք, որը դեռեւս չի վերացել, եւ վարչական դատարանը դրա վերաբերյալ նիստ է նշանակել 2025 թվականի հունիսի 25-ին․․․ Ես ուրիշ տեղից օգնական զորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան»։ Ասլանյանի խոսքով՝ Վանաձորում սահմանադրական կարգի տապալում է տեսնում․ «Այսօրվա մեր երկրի իրավիճակը եւ գործող ոչ օրինաչափ իրավանորմերն ու դատարանները կայացրել են նման վճիռ․․․ Ես տեսնում եմ օրենքի կիրառման նկատմամբ անհավասար, խտրական վերաբերմունք, իսկ Վանաձորի նկատմամբ տեսնում եմ սահմանադրական կարգի տապալում, Վանաձորում Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենքները, կոնկրետ՝ ՏԻՄ ոլորտում, չեն գործում»։
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն