Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է՝ շնորհիվ նախկին մեկ այլ մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի վերաբերյալ քրեական գործն արդեն երկու տարի է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է, սակայն գործով «սայլը» տեղից տևական ժամանակ չէր շարժվում։ Գործը կա՛մ դատավորների՝ վարույթից վարույթ է տեղափոխվել, կա՛մ դատական նիստերն են հաճախ հետաձգվել։ Այժմ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։
Թե ինչ հունով է ընթանում քննությունը՝ դեռևս պարզ չէ, սակայն, ինչպես պարզվում է՝ գործով երեք տուժողները, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, որոշել են «գողական» գնալ։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործով տուժողներից որևէ մեկը «բողոք» չունի Պողոսյանի դեմ՝ այդպիսով նպաստելով նրա ազատության մեջ մնալուն։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սպանության փորձի մեղադրանքով մեղադրյալն ազատության մեջ է, թեև դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի, թաքնվել քննությունից, գտնվել հետախուզման մեջ, ապա՝ վերադարձել, կալանքի տակ գտնվել շատ կարճ ժամանակ և կրկին հայտնվել ազատության մեջ։
Բաց մի թողեք
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին․ Լուսանկար
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում. վիրավորներից մեկն Արջուտի վարչական ղեկավարն է