Բրիտանական The Sun պարբերականը, հղում անելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», հաղորդում է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում։
Ենթադրաբար, փորձ է արվել թունավորել ապստամբների կողմից պաշտոնանկ արված առաջնորդին։
«59-ամյա Ասադը դիմել է բժշկի, գրեթե անմիջապես էլ սկսվել է «խեղդող հազ և շնչառության վատացում», – գրել է հրատարակությունը:
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը դիմել է բժշկական օգնության, վերցվել է արյան նմուշառում, նրա մարմնի մեջ թույն է հայտնաբերվել։
Ներկայումս Սիրիայի նախկին նախագահի վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանել միջադեպը:
Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի որոշմամբ քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ-Ասադն էլ, ըստ լրատվամիջոցների, ծանր հիվանդության պատճառով մեկուսացման մեջ է։ Քաղաքական գործչի կինը սուր միելոիդ լեյկոզով հիվանդ է։


Բաց մի թողեք
Դեմոկրատները պատրաստ են Հեգսեթին «քաղաքից դուրս վռնդել»․ «The Atlantic». Լուսանկար
ԱՄՆ-ն օգնել է նախագահի նախկին թեկնածու Բոլսոնարոյին լքել Բրազիլիան․ NYT
Պենտագոնի նախկին պաշտոնյան խոստովանել է Իրանի և Ուկրաինայի վերաբերյալ գաղտնի տվյալների արտահոսքը