«Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։
«Ըստ աշխատակցի՝ հոսանքը գնացել է, հետո հրդեհ է բռնկվել։ Տանիքին տեղադրված է եղել արևային համակարգ, որի պատճառով հրդեհաշիջումը փոքր-ինչ դժվարացավ»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:
Հրդեհի հետևանքով տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ այրվում էր 2500-3000 քմ տարածք, ինչպես նաև՝ շինանյութ, կահույք, տեխնիկա:
Հաստատված տեղեկություն չկա, որ պայթյունից հետո է հրդեհը բռնկվել։ Այս պահին վտանգ չկա, հրդեհը մարված է։
Լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի ծառայության պետ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով «Դոմուս»-ում բռնկված հրդեհին։
«Հրդեհաշիջման արդյունքում պայթյունի ձայներ լսվել են, հավանաբար, տեխնիկայի, ապակիների՝ տաքությունից պայթելու պատճառով։ Հիմք չկա ասելու, որ սա ահաբեկչություն էր։ Քննությունը պետք է ապացուցի, բայց նման հայտարարություն անելու հիմք այս պահին չկա»,- ասաց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:
Երևանի «Շտապօգնություն» ծառայության երկու խումբ հերթապահություն է անում Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մոտակայքում:
Այս մասին հայտնեց ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Դիմում են տեղի աշխատակիցները, դեպքերը կապված են լինում ճնշման ու սրտի հետ կապված խնդիրներով»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ այրվածքներով գրանցված դեպքեր այս պահին չկան։ Մեկ հոգի «սրտի կարխիկադիա» ախտանշանով տեղափոխվել է «Շենգավիթ ԲԿ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել