«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով հնարավոր է առաջիկայում նախագծի մրցույթ հայտարարվի։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
«Մետրոյի կայարանի կառուցման նախագծի աշխատանքները ձեռք բերելու համար տեխնիկական առաջադրանքն ուղարկվել է մասնագիտական խմբի անդամներին` ուսումնասիրության։ Այդ խումբը, եթե հաստատի, ապա առաջիկայում մենք կկարողանանք հայտարարել նախագծային աշխատանքների ձեռքբերման մրցույթը։ Ենթադրում եմ, որ մինչև ամսվա վերջ կլինի, եթե ներքին գործընթացներն ապահովվեն», -ասել է Բաբայանը։


Բաց մի թողեք
Ինչ են քննարկել հայ և թուրք գործարարները Կարսում. Լուսանկար
Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ