«Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Գորիսի Յուրի Բախշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում:
«Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն` դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մի «լավ» ծեծ է տվել աշակերտներից մեկին, ով փորձել է ծիծաղել վերջինիս կակազելու վրա։
Այն, որ երեխան իրեն պահել է շատ վատ, չի քննարկվում, բայց որ հասուն տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին, ու դա մարսել է, այ դա աններելի է։ Ասում են՝ ողջ գիշեր Գորիսում տիրել է չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Գործը հասել է անգամ ոստիկաններին։ Հետաքրքիրն այն է, որ այս մասին կոկիկ լռություն են պահպանում բոլորը` մամուլ, Մարդու իրավունքների պաշտպանը, անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները եւ այլն։
Իրարանցումն ավարտվել է հաջորդ օրը։ Իսկ հերոսին` «ուժեղ տղամարդուն», Ուսուցչի տոնի կապակցությամբ շքանշան է հանձնվել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ինչ է ստացվում, ով ծեծում է` պարգեւատրվում է, ով լռում է` խրախուսվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` այս պահին իրավիճակը հանգիստ է, ոչ ոք չի բողոքում, ոչ ոք չի նեղացել, իսկ Սերգեյ Ավանեսյանը վայելում է շքանշանը։ Ո՞վ է մեղավոր ստեղծված լռության համար, դատեք ինքներդ»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները