Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։
«Հրապարակը» գրում է․ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։
Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաեւ հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։
Հիշեցնենք․ ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, եւ բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները