22/11/2024

Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին

Երկու փոքր քույրեր սպանվել են այն, երբ նրանց ծնողները կարգավորել են իրենց հարաբերությունները Տոլյատտի քաղաքի ոստիկանական բաժանմունքում:

Shot-ը գրել է, որ երեկ կեսօրին Լիզա Չայկինա փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերվել են 2 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Այս պահին գլխավոր կասկածյալը նրանց հոր կողմից ավագ 13-ամյա խորթ քույրն է։ Ենթադրաբար սպանություններից հետո աղջիկը հանգիստ դուրս է եկել փողոցով զբոսնելու, իսկ ավելի ուշ մորը խոստովանել է իր արածը։

Երեխաների մայրը նախապես հայտարարություն է գրել զուգընկերոջ դեմ՝ տուն ապօրինի մուտք գործելու մասին, երբ նա ներխուժել է բնակարան ու ծեծի ենթարկել նրան։ Բայց ավելի ուշ կինը ներել է իր սիրեցյալին ասֆալտի վրա ռոմանտիկ գրությունից հետո և նրան նորից տուն ներս թողել.

Ըստ SHOT-ի՝ Իրինան և Յուրին մեծացրել են հինգ դուստրերի (2, 5, 10, 13 և 18 տարեկան)։ Մեծն արդեն առանձին է բնակվելիս եղել։ Վերջերս զույգը մեծ վիճաբանություն էր ունեցել տղամարդու դավաճանությունների պատճառով, և Իրինան նրան վռնդել էր տնից։ Զգացմունքից դրդված՝ նա նրա դեմ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել։ Բայց հետո «ռոմանտիկ» Յուրին իր սիրելիի պատուհանների տակ ասֆալտի վրա գրել է. «Իմ սիրելի, գեղեցիկ, սիրելի, հմայիչ, ես քեզ շատ եմ սիրում»: Սակայն գործի առնչությամբ ամուսինները դեռ կանչվել էին հարցաքննության։

Մեծը՝ 13-ամյա դուստրը (նկարում), նստած է եղել երեխաների հետ։ Նա հաճախ էր մնացել քույրերի մոտ, և ամեն ինչ լավ էր եղել։ Բայց այդ օրը, ենթադրաբար, աղջիկը խելագարվել է և դանակահարել նրանց: Բացի այդ, ըստ ականատեսների, մարմինների վրա եղել են կծածի հետքեր։ 10-ամյա քույրը վերադարձել է տուն ու տեսել սարսափելի պատկեր՝ պատշգամբում ընկած են քույրերի արյունոտ մարմինները։ Մեծն արդեն տանը չի եղել։

Աղջիկը նախապես գրել է մորը, որ քայլում է, իսկ երբ հարցրել է, թե ինչ է պատահել տանը, նա պատասխանել է. «Ախ-ախ-ախ։ Դա ե՛ս եմ» («Ах-ах-ах. Это я!»)։

Ըստ հարևանների՝ ընտանիքը բարեկեցիկ է եղել։ Իսկ ծնողները շատ են սիրում իրենց դուստրերին։ Նախկինում 13-ամյա աղջկա մոտ ագրեսիայի նոպաներ չէին նկատվել։

Քննիչները զրուցել են անչափահաս կասկածյալի հետ։ Տուժածների ծնողներն ու քույրը շոկի մեջ են, և դեռ հասկանալի ոչինչ չեն կարող ասել։