88 տարեկանում կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը։ Հայտնել են նրա շրջապատի գործիչները։
«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը Հայաստանում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկիս վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»,- գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
Բնապահպան Լևոն Գալստյանն Ամուլսարի գագաթին Սանասարյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել․ «Գնաց մեր սիրելի Հակոբ Սանասարյանն իր համար պաշտելի բնության հետ միախառնվելու։ Շատ ցավալի կորուստ է, իսկ իր բացակայությունն ու կարիքը հատկապես կզգան բոլոր բնասեր մարդիկ»։
Բաց մի թողեք
ԱԺ ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ ՔՊ նախագծին
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել