Թե ինչ է կատարվում Թուրքիայում ու Ադրբեջանում, թե ինչ գաղափարախոսություն է հետևողականորեն իրականացվում այդ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն մեզ հետ կապված, պակաս էական չէ, քան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի ներսում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Բավական է հետևել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների «Իրական Թուրքիա» նախագծի շրջանակում մատուցված թուրքադրբեջանական մեդիատիրույթի հիմնական ասուխոսի հերթական չափաբաժնին, կարելի է որոշակի եզրահանգումների գալ: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում հիմնական քաղաքական հարցերից մեկը Էրդողանի վերջին ելույթն էր, որտեղ նա «մերկացրեց» սիոնիստական ծրագրերը՝ հայտարարելով, որ Նեթանյահուի ռեժիմը Պաղեստինից ու Լիբանանից հետո հարվածելու է Թուրքիային:
Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր…
ԱՄՆ-ին՝ Միացյալ Նահանգների հայամետ գործիչների կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ: Ալիևը ԱՄՆ վարչակազմին երախտամոռ է անվանում՝ հիշեցնելով, որ երբ նրանց պետք էր, Աֆղանստան զենք ու տեխնիկա փոխադրում էին Ադրբեջանով ու ադրբեջանական իշխանության օգնությամբ: Ճիշտ է, Ալիևն էլ «մոռանում» է, որ իր կլանը դրանից ահռելի ֆինանսական ու քաղաքական կապիտալ էր ստանում, չհաշված՝ Աֆղանստանից թմրանյութերի էքսկլ յուզիվ «արտահանումը»: Ցեղասպանական ոճրագործություններ ու այլևայլ հակամարդկային դրսևորումներ ունեցած Ալիևը հայերին մեղադրում է… վանդալիզմի մեջ: Արդեն լրիվ բացեիբաց Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստան վերադառնալու, Սյունիքը, Սևանը (ոչ միայն) զավթելու մասին: Իսկ ի՞նչ կա Հայաստանում: Իսկ Հայաստանում փառատոններ են ու… հեծանիվ:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները