Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր՝ իբր ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։
«Լսե՞լ եք, ասում են՝ էդ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը ծանր հիվանդ է, Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադեց»,- ասել է դերասանը՝ ավելացնելով, որ լավ է, առողջությունից չի դժգոհում, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն է մաղթում և պատրաստվում է իր հաղորդումը սկսել:
Հրապարակած տեսանյութին կից նա նաև նաև գրել է. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, սիրելի հայեր ջան»։
Բաց մի թողեք
Հուլիսի 2-ի աստղագուշակ․ Չի բացառվում մտերիմ մարդու հետ վեճը, հնարավոր է թյուրիմացություն
Վստահ հաղթանակ հունահռոմեական ոճում ադրբեջանցու նկատմամբ․ Լուսանկար
Հուլիսի 1-ի աստղագուշակ․ Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք