13/12/2024

Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն անդրադարձել է նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին» (COP 29):

Նա ընդգծել է, որ Թուրքիան «COP 29»-ի ամբողջ ընթացքում Ադրբեջանին ցուցաբերելու է ամեն տեսակ աջակցություն:

«Մենք ցանկանում ենք, որ COP 29-ն ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումների կայացման հանդիպում լինի»,-հավելել է նա:

Քուրումը նման հայտարարություններով հանդես է եկել Արբեջանում «Pre-CՕP 29. բարձրացնել վճռականությունը, արդյունավետ դարձնել միջոցառումը» խորագրով միջոցառմանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3509b336b0216111527e5aa4ed30e309

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»