02/01/2025

ԿԿՀ-ն բանավոր դիտողություն է հայտարարել Իշխան Սաղաթելյանին

ԿԿՀ-ն բանավոր դիտողություն է հայտարարել Իշխան Սաղաթելյանին. վերջինս դիմել է դատարան.

«Փաստինֆո». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և կարճել վարչական վարույթը՝ ՀՅԴ-ին ուղղված նվիրատվության մի մասը նվիրատուին չվերադարձնելու կամ պետական բյուջե չվճարելու վերաբերյալ։

Մասնավորապես, ԿԿՀ-ն հիմք ընդունելով ՀՅԴ կուսակցության 2022թ տարեկան հաշվետվության ստուգման և աուդիտի արդյունքում վերհանված տվյալները, պարզել է, որ 2022թ․ ընթացքում Կուսակցության կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը տրվող, օրենքով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում կուսակցության համար սահմանված նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատուին վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝պետական բյուջե փոխանցելու պահանջը։

2022թ բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որպես փոխառություն ստացված 7,092,500 ՀՀ դրամի չափով գումարը հետ չի վերադարձվել Ներսես Տեր-Պետրոսյանին, ինչը գերազանցում է Սահմանադրական օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը 4,592,500 ՀՀ դրամի չափով։