Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից և հայտնել, որ Աշտարակի էլեկտրական ենթակայաններից մեկում աշխատանքներ կատարելիս «Լուսաջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների նստատեղի, զույգ ստորին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 70 տոկոս մարմնի մակերեսով ծայրահեղ ծանր, այրվածքային շոկ» ախտորոշմամբ որդու ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 77-ամյա Հակոբ Գ․-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, Հակոբ Գ․-ն Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի վերջնամասում գտնվող ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքից առաջացած այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին