ԱՄՆ փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարրիսը հրապարակել է բժշկական եզրակացությունը, որտեղ իր բժիշկը՝ Ջ. Սիմոնսը հաստատել է, որ քաղաքական գործիչը գտնվում է հրաշալի առողջական վիճակում։
CNN-ի փոխանցմամբ, եզրակացության մեջ նշվում է, որ 59-ամյա Հարրիսը առողջ է սնվում ու վարում ակտիվ կենսակերպ։
Նա վերջին անգամ բուժզննում ացել է ապրիլին, այս անգամ որևէ շեղում չի հայտնաբերել։
Բժիշկը նշել է, որ Հարրիսը վերջին երեք տարիների ընթացքում ենթարկվում է ալերգիայի դեմ իմունոթերապիայի, ինչը նրան օգնել է կառավարել սեզոնային ալերգիայի ախտանիշները, որպեսզի նա այլևս դեղորայքի կարիք չունենա։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար