Կալիֆոռնիայում ոստիկանությունը հրազենով տղամարդու է ձերբակալել, ով գտնվել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի վայրից ոչ հեռու:
Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն ասել է, որ կանխվել է Թրամփի դեմ երրորդ մահափորձը։
«49-ամյա տղամարդը, որը հայտնի է որպես Ուեմ Միլեր, Լաս Վեգասի բնակիչ է: Նա իր հետ ուներ որսորդական հրացան, լիցքավորված ատրճանակ և մեծ հզորությամբ պահունակ»,- հաղորդում է ABC7-ը:
Ռիվերսայդ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ հավանական է, որ կանխվել է մահափորձի ևս մեկ փորձ: Տղամարդը կեղծ անցաթուղթով փորձել է մտնել հանրահավաքի վայր:
Ձերբակալված Ուեմ Միլլերը ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցույց տվել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ Դոնալդ Թրամփին կամ միջոցառման մյուս մասնակիցներին վտանգ չի սպառնում։ Այս գործով նախաքննությունը շարունակվում է։
Հավելենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Թրամփի դեմ մահափորձ է կատարվել հուլիսի 13-ին. այդ ժամանակ հանրապետական գործչի հանրահավաքի ժամանակ տղամարդը կրակել էր նախկին նախագահի վրա, սակայն արդյունքում միայն նրա ականջն էր վնասվել: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայում ձախողվել է նրա դեմ հերթական մահափորձը:
Բաց մի թողեք
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա