16/10/2025

Քաղաքապետարանը ձեռքերը լվաց

Հոկտեմբերի 5-ից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում են Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագները:

«Իրավունք» թերթը գրում է. Արդյոք Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունն ունեցե՞լ են այս ներկայացումը բեմադրելու համար եւ, հաշվի առնելով դրա բովանդակությունն ու արձագանքները, արդյոք որեւէ մեկը պատժվե՞լ է դրա համար:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ տեղի ունեցածի հետ քաղաքապետարանը որեւէ առնչություն չունի, ոչ էլ թույլտվություն է տվել: Դա Հայաստանում անցկացվող միջազգային փառատոնի շրջանակներում է տեղի ունեցել, ներկայացվել է որպես բեմադրություն: Այլ մանրամասների քաղաքապետարանը չի տիրապետում»: