Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն արձագանքել է կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին։
«Ալիք». Խազարաձեն ասել է. «Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը դուրս է եկել բոլոր սահմաններից, որն արդեն մի քանի տարի շարունակվում է իմ դեմ»։ «Վերջին զրպարտչական արշավը տարածվում է ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդի՝ հայերի վրա։
Ես նրանցից ներողություն եմ խնդրում «Վրացական երազանք»-ի անպարկեշտ, անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես դրա մասին կխոսեի բաց ու համարձակ։ Նրանք, ովքեր անհանգստանում են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար, այլատյաց են»,- գրել է Խազարաձեն:
Նորայր Միսկարյան
Բաց մի թողեք
Ծրագրում ենք լուրջ գործողություններ սկսել․ Հայրիկյան
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը. Նժդեհն իր անուն-ազգանունն ու ծննդավայրը ա՞յլ է ներկայացրել