Երևանում տեղացած հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում:
Մասնավորապես երթևեկության դժվարություններ են առաջացել Դավթաշեն վարչական շրջանում:
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։
Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել։






Բաց մի թողեք
Երկրաշարժ Հայաստանում
Ծափաթաղում անհետ կորած 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում. Լուսանկար
Այսօր որքան մարդ է մասնակցել Հովհաննավանքի հանրահավաք – կեղծ պատարագին․ Լուսանկար