21/11/2024

Ադրբեջանցին կարող է գլխավորել «Գազպրոմը»

«Գազպրոմի» ղեկավարությունում «նշանակալից» կադրային փոփոխություններ են սկսվել։ Այս մասին հայտնում են ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած Telegram-ի ալիքները:

Նշվում է, որ ընկերության 62-ամյա ղեկավար Ալեքսեյ Միլլերը առողջական պատճառներով շուտով չի կարողանա ղեկավարել պետական ​​կորպորացիան, և կանխատեսվում է, որ նրա իրավահաջորդը լինելու է իր տեղակալ, ծագումով ադրբեջանցի Ֆամիլ Սադիգովը:

Հաղորդվում է նաև, որ Սերգեյ Իվանինը լքում է «Գազպրոմ Գազոնեֆթեպրոդուկտ հոլդինգի» ղեկավարի պաշտոնը։ Այս ընկերությունը մայր «Գազպրոմի» հզոր դուստր ընկերությունն է, որը տարեկան շուրջ երկու միլիարդ շահույթ է բերել։

Ըստ տեղեկության, Իվանինից հետո «շուտով» հերթը կհասնի Ելենա Սեկարինային, ով ղեկավար պաշտոն է զբաղեցնում «Գազպրոմ»-ում և բարձր հեղինակություն ունի։

Նշենք, որ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունը ռուսական գազարդյունաբերական պետական ընկերություն է, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն բնական գազ արդյունահանող ընկերությունը, ինչպես նաև աշխարհի խոշորագուն ընկերություններից մեկը։ Ընկերության գլխամասը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ստեղծվել է 1989 թվականին՝ ԽՍՀՄ գազարդյունաբերության նախարարության կողմից։

Ադրբեջանցին կարող է գլխավորել «Գազպրոմը»