21/11/2024

Էրդողանը մանրամասներ է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից, ներկայացրել զոհերի ու վիրավորների թվերը

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 14-ը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ բանակցությունների սկզբում Պուտինը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան: Մենք դատապարտում ենք նման ցանկացած դրսևորում, անկախ դրդապատճառից»,- հավելել է ՌԴ նախագահը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել։

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Անկարայի օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակի զինված հարձակմանը:

«Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի։ Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է`դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 14 մարդ: