«Թեեւ փաստաթղթերով կամ իրականում ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն այժմ «Դատալեքս»-ն է ողողված հիշյալ ընկերության դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արինս Կապիտալ», «Ռոգո ինշուրանս», «Արգիշտի 2», «Վիկան», «Բետոնագործ», Սեւակ Բոյաջյան եւ գուցե այլք փորձում են արդարադատություն գտնել «Եվրոասֆալտի» դեմ պայքարում։
«Ժողովուրդ»-ը կհետեւի սույն դատական գործերի ընթացքին՝ հասկանալու, թե Ալեն Սիմոնյանի բանակի ընկերը ինչեր է թույլ տվել»:
Բաց մի թողեք
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա
Ավինյանը չի հերքո՞ւմ կաշառքի մասին լուրերը