03/01/2025

Ի՞նչ են հյուրասիրել երկրների առաջնորդներին. BRICS-ի մենյուն. Լուսանկարներ

Կազանում ընթանում է BRICS գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գագաթնաժողովին պատրաստվելու համար բավականին մեծ ջանք է դրվել: Եվ բնականաբար բոլոր մանրուքների շարքում հետաքրքրի է, թե ինչ ճաշացանկ է կազմվել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերի համար:

Այսպիսով, ստորև ներկայացնում ենք BRICS-ի մենյուն.

– Կիստիբի, որը խմորից պատրաստված և խճողակով լցոնած թաթարական և բաշկիրական ավանդական ուտեստ է։

– Շերբեթ (պաղպաղակ) լայմով:

– Գառան միս և շուկա ձուկ, ինչպես նաև լազանյա, որը քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ է, լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։

– Թառափով և սնկով դամփլինգներ, դա աշխարհի տարբեր երկրներից ծագող պելմենի տեսակի ուտեստների ընդհանրացնող անվանումն է:

– Խնձորով կարկանդակ՝ վանիլային պաղպաղակով:

– Ներառված են եղել նաև որոշ խմիչքներ:

BRICS-ի գագաթնաժողովի հյուրերին դիմավորելու համար պատրաստվել է 130 կիլոգրամ ընդհանուր քաշով 65 չափաբաժին չակ-չակ:

Այդ մասին հաղորդում է Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը` հրապարակելով կադրեր, թե ինչպես են պատրաստվում ավանդական հյուրասիրությունները:

«Դուք ինձ հյուրասիրում եք այն, ինչը չեմ կարող ուտել». Լուկաշենկոն համբուրեց կարավայը և չակ-չակ կերավ

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Կազան է ժամանել BRICS-ի գագաթնաժողովին, Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ կատակել են, թե որքան թաթարական չակչակ է պետք ուտել «նիհար» և «огурчик» մնալու համար։

Հարևան երկրի ղեկավարի ինքնաթիռից իջնելուն պես Միննիխանովը հրավիրել է նրան, չակ-չակ հյուրասիրել։ Պարզվեց, որ Բելառուսի առաջնորդը գիտի այս ուտեստը։

Երբ Միննիխանովն անցավ հացին ու աղին, Լուկաշենկոն համբուրեց բոքոնը։ Իսկ հետո նա կատակեց իր սննդակարգի մասին:

Դրանից հետո Լուկաշենկոն ուղղվել է դեպի մեքենան՝ վստահեցնելով, որ նորից կհանդիպեն։

BRICS-ի հյուրերին դիմավորելու համար պատրաստվել է 130 կիլոգրամ ընդհանուր քաշով 65 չափաբաժին չակ-չակ (տեսանյութ)