23/12/2024

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել և մեկ այլ տեղ նշանակվել․ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 24-ի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Մեկ այլ հրամանագրոց նա հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի այլ հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), իսկ Արմեն Սարգսյանը` Եգիպտոսում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։

Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Լաոսում` Սուրեն Բաղդասարյանը։