«Լիսկաների եւ մյուսների բդեշխության ինստիտուտը ժամանակին քննադատող Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ։
«Հրապարակ» թերթը գրում է. Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ։:
Նախ ստիպեցին, որ հրաժարական տա Արմեն Հակոբջանյանը, ապա նրա փոխարեն երեկ Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց ՔՊ ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին՝ 34-ամյա մի երիտասարդի, որը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածությանը սիսիանցիները դեմ էին:
Ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։
Քանի որ ՔՊ-ն ավագանու ընդամենը 13 անդամ ուներ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկն ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է տրվել»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները