Բելառուսի և Ռուսաստանի հարաբերություններում երբեք խոսք չի եղել հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք նախկինում երբեք նման հարց չենք ունեցել»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ ինքը ոչ մի դեպքում երկու պետությունների միավորման կողմնակից չէ։
Նրա խոսքով, Ռուսաստանում «որոշ մարդիկ քոր են զգում բարձր օղակներում». «Պետք է դեն գցենք դա։ Եվ հետո, ինչի՞ համար է սա: Ես հաճախ եմ ասում, որ ես ու Պուտինը հիմար մարդիկ չենք, ներեցե՛ք անհամեստության համար։ Եվ մենք այնքան մասնագետներ ունենք, որպեսզի ունենալով երկու ինքնիշխան պետություն՝ կարողանանք միութենական պետության մեջ այդքան սերտ հարաբերություններ կառուցել, ստեղծել այս միութենական պետությունը, մեր հայացքն այդ ուղղությամբ է»։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բորիս Ելցինի օրոք ինքն է եղել դրա նախաձեռնողը. «Մենք կարող ենք հարաբերություններ կառուցել, որոնք ավելի սերտ և ամուր կլինեն, քան միատարր պետությունում։ Եվ ոչ մեկը ոչ մեկից չի նեղանա։ Մեզ սա է պետք… Այո, այսօր կարող ես կռանալ, ինչ-որ բան շահել, իսկ վաղը ի՞նչ»։
Նա ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է կառուցել միութենական պետության տնտեսական հիմքը. «Ես չեմ կարող դա անել, և ոչ ոք ինձ չի լիազորել դա անել, սա առաջին: Երկրորդ՝ ցանկացած քաղաքական գործչի ցանկացած շարժում այս ուղղությամբ կկասեցվի բելառուս ժողովրդի կողմից»։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն