11/07/2025

Միլիարդատեր Իլոն Մասկը պարբերաբար շփվում է Պուտինի հետ․ արտառոց մանրամասներ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 2022 թվականի վերջից պարբերաբար շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նրանք քննարկում են անձնական թեմաներ, բիզնես և աշխարհաքաղաքական լարվածությունը, գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հրատարակությունը գրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը տեղյակ է այս մասին, սակայն գաղտնի է պահում բանակցությունները։

Բացի Պուտինից, Մասկը զրուցել է նաև իր վարչակազմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ։ 2022 թվականի աշնանը քաղաքագետ Յան Բրեմմերն ասել էր, որ Մասկն իրեն ասել է Պուտինի հետ իր զրույցի և Կրեմլի «կարմիր գծերի» մասին։ Եվ որ Պուտինը մտադիր է «ամեն գնով» պահպանել Ղրիմը և Ուկրաինայի չեզոքությունն ու միջուկային զենքով կպատասխանի Ուկրաինայի՝ թերակղզի ներխուժմանը։

Նշվում է, որ 2023 թվականի վերջին Կրեմլը Մասկին խնդրել էր չմիացնել Starlink-ը Թայվանի համար՝ որպես «լավություն» Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին:

WSJ-ը գրել է նաև, որ Մասկի գաղտնի բանակցությունները կարող են հաստատել Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնության հետ մասշտաբային գործարք կնքելու ցանկությունը, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։