22/11/2024

Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին. կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։